100% by Telcell Լիցքավորված ես ամենուր
100% by Telcell-ը արտաքին մարտկոցներ են, որոնք տեղակայված են Երևանի տարբեր վայրերում։ Մարտկոցը կարելի է վերցնել մոտակա կայանից և վերադարձնել ցանկացած այլ կայան։ Այլևս ոչինչ չի խախտի կյանքի բնականոն ռիթմը, հատկապես՝ «սպառված» սարքերը։ Մարտկոցից կարելի է օգտվել Telcell Wallet հավելվածի միջոցով։ Ներբեռնիր հավելվածը

Էներգիա՝ բոլորին
Մարտկոցով հնարավոր է միաժամանակ լիցքավորել մեկ կամ մի քանի սարք․ նախատեսել ենք 3 լար՝ USB Type C, USB Micro C և Lightning connector (Apple):
Ի՞նչ պրակտիկ առավելություններ ունի մարտկոցը.
100% լիցքավորում՝ կարճ ժամանակում |
Կգտնես մոտակայքում, երբ պետք լինի |
Չի սահմանափակում տեղաշարժը |
Այլ հավելվածների կարիք չկա |
Սակագներ և պայմաններ
24 ժամ՝ 490.00
Լիցքավորման սարքը 1 ժամից չվերադարձնելու դեպքում կգանձվի հավելյալ 490 դրամ՝ որպես 24 ժամվա սակագին, և կշարունակի գանձվել 24 ժամը մեկ, քանի դեռ սարքը կայանում չէ։Տուգանք` 9900.00
Լիցքավորման սարքն անհրաժեշտ է վերադարձնել կայան այն վերցնելու պահից 7 օրվա ընթացքում, հակառակ դեպքում վճարման ընտրված եղանակից կգանձվի հավելյալ 9900 դրամ։ԱՄԵՆՈՒՐ ԿՈՂՔԻԴ
Մենք միշտ մոտակայքում ենք․
Երևանում տեղակայված է 500 կայան, որոնցից յուրաքանչյուրում՝ 6 մարտկոց։ Փնտրիր մեզ սրճարաններում, բարերում, մոլերում, coworking-ներում․․․
Ներբեռնիր հավելվածըԻնչպես օգտվել




